ԿՈՐԻՒՆ

 

 

 

 

 

 

 

ԿՈՐԻՒՆ

          Կորիւն  հայ պատմիչ, վարդապետ, թարգմանչաց շարժման գործիչ։ Մեսրոպ Մաշտոցի առաջին աշակերտներէն։

            Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի յանձնարարութեամբ ուսուցանելու մեկնած է Հայաստանի գաւառները։ Ապա՝ ուղարկուած է Ասորիք և Կ.Պոլիս՝ ասորերէնի և յունարերէնի մէջ հմտանալու։ Կորիւնը հայրենիք վերադարձեր է 431էն յետոյ՝ իրեն հետ բերելով Ս.Գիրքի յունական լաւագոյն օրինակներ, ինչպէս և Նիկիոյ առաջին ու Եփեսոսի տիեզերական ժողովներու կանոնները։ Անկէ յետոյ Կորիւնը զբաղեր է եկեղեցական և թարգմանչական գործունէութեամբ, մասնակցած է Աստուածաշունչի հայերէն թարգմանութեան։

            Կորիւնի հեղինակութեամբ մեզի հասած միակ վաւերական գործը Մեսրոպ Մաշտոցի կենսագրութիւնն է, որ շուրջ 442ին Հայոց կաթողիկոս Յովսէփ Ա. Վայոց Ձորցիի պատուէրով գրած և աւարտած է 443-450ին։

                                                                        ***

          Ագաթանգեղոս (5-րդ դար) հայ գրականութեան Ոսկէ Դարու գրող-պատմիչ:

            Ագաթանգեղոս կը նշանակէ բարի հրեշտակ, բարի լրաբեր, Տիրոջ կողմէն ուղարկուած աւետաբեր և անոր գրած Հայոց պատմութիւնը իր բովանդակութեամբ կարծես կը համապատասխանէ այդ նշանակութեան:

About talar

Check Also

Հայկական Հնագոյն Ցեղերն ու Ցեղային Միութիւնները

           Ինչպէս ամէն ժողովուրդի, այնպէս ալ հայ ժողովուրդի կազմաւորման գործընթացը ընդգրկած է երկար ժամանակ, թերեւս …