Home / Ա / Նիւթեր / ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ / ՊԱՏԱՆԵԿԱՆ / 12-13 տարեկան / ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ

         

          ՀԱՅԱՍՏԱՆ ԱՆՈՒՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

            Հայաստան անունը կ՛օգտագործուի երկու իմաստով.

          ԱՌԱՋԻՆ ԻՄԱՍՏԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆ ՊԵՏՈՒԹԻՒՆՆ Է:

            Հայաստան կոչուած է Տիգրան Մեծի պետութիւնը, որ ձգուած է միջերկրական Ծովէն  մինչեւ Կասպից Ծով եւ Կովկասեան լեռնաշղթայէն մինչեւ դաշտային միջագետք:

            Հայաստան կը կոչուի նաեւ միջազգային ճանաչում ստացած ներկայի հայկական պետական կազմաւորումը՝ Հայաստանի Հանրապետութիւնը, որուն տարածքը կը զիջի Տիգրան Մեծի օրով եղած Հայաստանին:

           

          ԵՐԿՐՈՐԴ ԻՄԱՍՏԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹԻՒՆՆ Է:   Այդ այն տարածքն է, որ կը համընկնի հայկական լեռնաշխարհին հետ եւ կ՛առանձնանայ ոչ թէ պետական, այլ բնական ու պատմաշախարհագրական սահմաններով:

           

          ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐՁՐԱՒԱՆԴԱԿ

          Հայկական բարձրաւանդակին մէջ կարելի է առանձնացնել լեռնագրական երեք միաւոր.

            ա)Ներքին Տաւրոսի լեռներ

            բ)Հայկական հրաբխային բարձրաւանդակ

          գ)Միջլեռնային գոգաւորութիւն

         

                                                ա-Հայաստանի Լեռները

                                                  1-ԱՐԱՐԱՏ ԼԵՌ

            Աւետիք Իսահակեան կը գրէ.

            Արարատի ծեր գմբէթէն

            Դար է եկեր վայրկեանի պէս ու անցեր:

            Անհուն թիւով կայծակներու

            Թուրն է բեկուեր ադամանդին ու անցեր:

            Մահախուճապ սերունդներուն,

            Աչքն է դպեր լոյս գագաթին ու անցեր:

            Կարգը պահ մը քուկդ է հիմա

            Դուն ալ նայիր սէգ գագաթին ու անցիր:

            Հրաբխային բարձրաւանդակի հարաւային մասին վրայ, կը գտնուին Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռնագագաթներու մեծ մասը՝ ՄԱՍԻՍԸ:

            Ան կը բարձրանայ Հայաստանի կեդրոնը, Արարատեան դաշտին մէջ: Ունի երկու գագաթ՝ Մեծ Մասիս՝  5156 մ. եւ Փոքր Մասիս՝ 3925 մ.: Անոնք ծածկուած են յաւիտենական ձիւնով:

           

          ԻՆՉՈ՞Ւ ՀԱՄԱՐ ՎԵՀ Է ԱՐԱՐԱՏԸ

            Արարատը վեհ է, որովհետեւ անոր կողերը ուղիղ գծով կը բարձրանան ընդարձակ եւ միաժամանակ բաւական ցած դաշտագետինի մը վրայէն:

            Արարատը վեհ է, որովհետեւ խորհրդաւոր ազդեցութիւն ունեցած է հայ ժողովուրդին վրայ, ան հայ ժողովուրդի յաւերժութեան խորհրդանիշն է:

            ՄԱՍԻՍ ԼԵՌԸ հայկական լեռնաշխարհին եւ ընդհանրապէս հարաւ-արեւմտեան Ասիոյ ամենաբարձր լեռն է՝ 5156 մեթր:

            Մասիս լեռը յայտնի է Աստուածաշունչի միջոցաւ, բայց ոչ թէ Մասիս, այլ ԱՐԱՐԱՏ  անունով:

            Աստուածաշունչի հեղինակները Արարատը կը համարեն այն լեռը, ուր

համաշխարհային ջրհեղեղի ժամանակ Նոյ նահապետը իր ընտանիքով ապաստանած

է եւ այնտեղէն կեանքը կրկին տարածուած է աշխարհով մէկ:

            Աստուածաշունչի միջոցաւ Արարատ անունը ընդունուած է քրիստոնեաներու կողմէն եւ տարածուած միւս ժողովուրդներու մէջ:

            Մասիսը կը գտուի Հայկական Պար լեռնաշղթայի արեւելեան ծայրը, Հայաստանի Հանրապետութեան մայրաքաղաքի դէմ յանդիման:

            Մասիսը լեռնազանգուած մըն է, որ կը զբաղեցնէ մօտ 1200 քկմ. մակերես: Ան կազմուած է ընդհանուր հիմքի վրայ նստած  երկու կոնաձեւ՝ Մասիս եւ Սիս գագաթներէն:

            Մասիսի հիւսիս-արեւելեան լանջին վրայ, պարզ օրերուն կ՛երեւի լերան գագաթէն մինչեւ ստորոտը ձգուող հսկայական խորխորատ մը, որ յայտնի է «Վիհ Մասեաց» անունով:

            Իր գեղեցկութեամբ, դժուարամատոյց բարձրութեամբ, բնական սարսափազդու երեւոյթներով ( երկրաշարժ, սառցասահք, եւայլն) խորհրդաւոր ազդեցութիւն թողած է մարդկանց վրայ եւ արժանացած պաշտամունքի ու առասպելաբանութեան:

            Մասիսի հետ կապուած է Հայոց Արտաւազդ թագաւորի մասին առասպելը: Ժողովուրդը Մասիսի անդունդներն ու վիհերը համարած է չարութեան ու նախանձի խորտակման վայրեր:           

          Ըստ աւանդութեան, Մասիսի վիհերէն մէկուն մէջ կործանուած է Արտաւազդը, որ նախանձով  լեցուած է իր հօր՝ Արտաշէս արքայի հանդէպ, հետապնդած  ու նուաստացուցած է իր եղբայրներն ու մերձաւորները: Ան որսի ժամանակ գլորուեր է Մասեաց վիհը, ուր քաջքերը շղթայած են զինք: Այնտեղ հաւատարիմ գամփռները շարունակ կը կրծեն շղթաները, իսկ դարբինները, կատարելով ժողովուրդի կամքը « կը զարնեն կռանը սալին, որ անիծեալ արքայի կապանքն ամրանայ»:

            Մասիսը սուրբ սար համարելով, մարդիկ երկար ժամանակ չեն փորձած բարձրանալ Մասիսի գագաթը: Պատմութեան յայտնի է, որ առաջին անձնաւորութիւնը, որ փորձած է Մասիս լեռ բարձրանալ Յակոբ Մծբնացի եպիսկոպոսն է ( 4-րդ դար):

            Առաջին անգամ Մասիսի գագաթը յաջողած է բարձրանալ  Դորպատի համալսարանի փրոֆեսոր Ֆրետրիկ Պարոտը, որուն կ՛ուղեկցէր Խաչատուր Աբովեանը:

            Եղիշէ Չարենց կը գրէ.

            Իմ կարօտած սրտի համար, ոչ մի ուրիշ հեքիաթ չկայ:

            Նարեկացու Քուչակի պէս լուսապսակ ճակատ չկայ,

            Աշխարհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկայ,

            Ինչպէս անհաս փառքի ճամբայ՝ ես իմ Մասիս սարն եմ սիրում:

            Իսկ Շիրազ կը գրէ՝

            Բոլոր ազգերը թող հասնին լուսին,

            Միայն թէ հայը  հասնի Մասիսին:

About talar

Check Also

ՀԱՄՇԷՆԸ ԵՒ ՀԱՄՇԷՆԱՀԱՅԵՐԸ

Purchase Office 2010 Key Որոն՞ք են Համշէնահայերը- Համշէնահայերը մինչեւ 19-րդ դարու 90-ական թուականները կը բնակէին …