Տիրան

Տիրան

          Տիրան` (ծն.թ.անյայտ-մօտ 358) հայոց թագաւոր 338-350-ին:

             Յաջորդեր է հօրը՝ Խոսրով Բ. Կոտակին, քաղաքական անբարենպաստ ու խառնակ պայմաններու մէջ։

             338-ի գարնան, երբ Պարսից արքայ Շապուհ II-ի զօրքերը ներխուժած են Հայաստան, Տիրան Հայոց կաթողիկոս Վրթանէս Ա Պարթևի հետ հարկադրաբար ապաստանած է Բիւզանդիա։

             Գահին վերահաստատուած է 339-ի գարնան՝ Հռոմի Կոստանդիոս I կայսեր օգնութեամբ։ Հռոմի հետ կնքած պայմանագրով Տիրանը ճանչած է անոր գերիշխանութիւնը ։

             Տիրանի գահակալման առաջին տարիները անցեր են համեմատաբար խաղաղ։ Վարած է պետական իշխանութեան կենդրոնացման քաղաքականութիւն։ Տիրանի գահակալութեան վերջին տարիներուն Հայաստանի քաղաքական կացութիւնը բարդացեր էր՝ կապուած նոր պարսկա-հռոմէական հակամարտութիւններու հետ։

            345-ի պարսկա-հռոմէական պատերազմի ժամանակ Տիրանը դաշնակցած է հռոմէացիներուն հետ։

            350-ին, օգտուելով Հռոմէական կայսրութեան արևմուտքի մէջ ծագած պատերազմէն, Շապուհ II ներխուժած է Հայաստան, խարդախութեամբ ձերբակալած և կուրցուցած է Տիրանին, ապա տարած և բանտարկած է Տիզբոնի մէջ։ Շուտով հայ-հռոմէական ուժերը յաղթած են պարսկական բանակին և Շապուհ II-ին հարկադրած գերութենէն ազատել Տիրանը։ Սակայն վերջինս կուրութեան պատճառով կարողութիւն չուներ զբաղելու պետական գործունէութեամբ, ուստի թագաւոր հռչակուած է անոր որդին՝ Արշակ Բ-ը:

About talar

Check Also

Հայկական Հնագոյն Ցեղերն ու Ցեղային Միութիւնները

           Ինչպէս ամէն ժողովուրդի, այնպէս ալ հայ ժողովուրդի կազմաւորման գործընթացը ընդգրկած է երկար ժամանակ, թերեւս …