Home / Ա / Նիւթեր / Մշակութային / ՀԱՅ ԵՐԳՆ ՈՒ ԵՐԱԺՇՏՈՒԹԻՒՆԸ

ՀԱՅ ԵՐԳՆ ՈՒ ԵՐԱԺՇՏՈՒԹԻՒՆԸ

ՀԱՅ ԵՐԳՆ ՈՒ ԵՐԱԺՇՏՈՒԹԻՒՆԸ

Երգը կ՛ազնուացնէ հոգին եւ տարբեր ժողովուրդներու միջեւ միացման եզր կը ստեղծէ: Դարերու մաքառումներէն յաղթական դուրս եկած մեր մշակոյթին ամէնէն մեծ գործօններէն է հայ երգը: Սայաթ Նովայի սիրողական քամանչայէն կամ Կոմիտասեան հոգիին լարերէն բխած հայ երգը այսօր, աւելի քան երբեք, մեր պաշտպանութեան առարկան պէտք է դառնայ: Արդարեւ հայ ժողովուրդը, որ օժտուած է հոգեկան բազմապիսի արժանիքներով կերտած է իր երգը եւ անով արտայայտած է իր հոգիին բոլոր յոյզերն ու ապրումները: Հայ երիտասարդն ու երիտասարդուհին երգով արտայայտած են իրենց վառ սէրը, հայ մայրը անով արտայայտած է իր մայրական զգացումները, հայ մարտիկը անով շեփորած է իր յաղթանակը, հայ պատանին՝ անով սնած ու ծիլ առած է, հայ պանդուխտը՝ երազած է իր հայրենիքը: Քանակով փոքր ու որակով մեծ մեր ժողովուրդը այսօր իրաւունք ունի հպարտանալու իր մշակոյթի գանձարանով, որուն մէկ պատուաբեր մասն է հայկական երաժշտութիւնը: Հայ երգերու պահպանումը եւ տարածումը խթան մը կ՛ըլլայ հայ յարկէ ներս հնչեցնելու մեր մեղեդիները, մեր աշխոյժ պարերգները եւ այն բոլոր աւաչները, տրտում կամ զուարթ, որոնք ցեղին հոգիէն փրթան ուրախութեան կամ սուգի օր մը, զայն արձագանգելու մեր ժառանգորդներու խղճին եւ զգացումներու մէջ, սերունդէ սերունդ, աւանդութեան ոսկեղէն շղթայովը օղակուած, ուրեմն տէր դառնանք հայ երգին ու երաժշտութեան:

Պարբերացում Հայ Երաժշտութեան

Ա.-Հեթանոսական Կամ Նախաքրիստոնէական Շրջան: (Պատմական հին ժամանակաշրջանները)

Բ.-Միջնադարեան Հայ Հոգեւոր Երգարուեստը (Ե և ԺԵ ԴԴ.):

Գ.-Աշխարհականացման Աստիճանական Զարգացում Եւ Վերջնական Հաստատում (ԺԳ և ԺԷ): (14-15 դդ.) Տաղասացներու ժամանակաշրջան: (16-17 դդ.) Կազմաւորում աշուղական արուեստի:

Դ.-Վերանորոգումի Դար (ԺԸ.) Սայաթ Նովա

Ե.-Փոխանցման Շրջան (1800-1850) Դէպի Մասնագիտացում 1800-1820 հայ դպրապետութեան ոսկի շրջանը: 1813-1815 ժամանակաշրջանի երաժշտական մեծագոյն իրագործումը  «Լիմոնճեան»ի հայկական նոթագրութեան սիստեմը: Առաջին երգահաննրը:

Զ.-Արհեստավարժութեան Հաստատում Հայ Երաժշտութեան Պատմութեան Մէջ (1850-1900): և Տիգրան Չուխաճեան և Քրիստափոր ԿարաևՄուրզա և Մակար Եկմալեան:

Է.-Հայ Երաժշտութեան Ազգային Դիմագիծի Բիւրեղացումը և Կոմիտաս Վարդապետ Քսաներորդ Դար:

Ը.-Առաջին Քսանամեակ (1900-1920)    (Հայոց պատմութեան ամէնէն ողբերգական եւ միաժամանակ ամէնէն հերոսական շրջանը) և Կոմիտաս և Ալեքսանդր Սպենդիարեան և Արմէն Տիգրանեան:

Թ.-Խորհրդային Հայաստան (1920-1990)

Ժ.-Սփիւռքահայ Երաժշտական Կեանքը և Հայ Ժողովրդական Երգի Իշխանը՝ ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ ՍՈՂՈՄՈՆԵԱՆ (1869-1935): Կոմիտասը ունեցաւ տեսիլքը եւ խոր իմացութիւնը երաժշտական գիտութեան, համարձակօրէն ընդգծելով, որ միջազգային երաժշտութիւն չկայ, երաժշտութիւնը ազգային լեզու է եւ ամէն ազգ ունի ի՛ր երաժշտութիւնը: Կոմիտաս իր այս համոզումը փաստեց գիտութեամբ եւ այդ գիտութիւնը անցնելով իր բիւրեղ հոգիէն, ան կենսաւորեց հայ երգը եւ երաժշտութիւնը ու հիմը դրաւ հայ ազգային գիտական երաժշտութեան: Ան դարձաւ հայ երաժշտութեան Մաշտոցը: Կոմիտասն ալ Մաշտոցին նման հայացուց ազգը՝ տալով անոր արժանապատուութիւն, ինքնավստահութիւն եւ ուրոյն դիմագիծ: և ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐԵԱՆ (1871-1928), Հայաստանի առաջին սիմֆոնիկ նուագախումբի հիմնադիրը (1924ին): Կոմիտասէն ետք Հայ նոր երաժշտութեան ամէնէն ցայտուն դէմքը եւ Հայաստանի Պետական երաժշտանոցին հիմնադիրը, որ իր մեծ տաղանդով եւ դասական արուեստով ուղղութիւն եւ թափ տուաւ փայլուն երաժիշտներու ամբողջ սերունդի մը: և ՏԻԳՐԱՆ ՉՈՒԽ(Հ)ԱՃԵԱՆ (1837-1898), Հայ օփերայի արուեստի հիմնադիրը, իսկ առաջին երաժշտական ստեղծագործութիւնը՝ «Արշակ Բ.» (հայկական ազգային դասական առաջին օփերան): և ՔՐԻՍՏԱՓՈՐ ԿԱՐԱևՄՈՒՐԶԱ (1853-1902), հայ երաժիշտներէն ան առաջինն էր, որ իր ուշադրութեան կեդրոնը դարձուց հայկական ժողովրդային երգերու հաւաքման, ձայնագրման եւ բազմաձայն մշակման գործը: Ուրեմն ԿարաևՄուրզան է հայերէն առաջին քառաձայն երգեցողութիւնը նախաձեռնողը: և ՄԱԿԱՐ ԵԿՄԱԼԵԱՆ (1856-1905), Հայ եկեղեցական բազմաձայն երաժշտութեան հիմնադիրն է: Ան ձայնագրած է մեր պատարագը իր մանրամասնութիւններով, եռաձայն մը, արական խումբի համար, նոյնը քառաձայն, իսկ երրորդ մըն ալ քառաձայն, երկսեռ խումբերու համար: և ԱՐԱՄ ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ (1903-1978) աշխարհահռչակ երաժշտագէտ, երգահան, մանկավարժ, հասարակական գործիչ, Հայկական ֆիլմ (կինօ) երաժշտութեան հիմնադիր: Արամ Խաչատուրեանի կոչումները՝ ՀԽՍՀ (1947-1951), ԽՍՀՄ (1958-1962) Գերագոյն Խորհուրդներու պատգամաւոր: Լատինական Ամերիկայի երկիրներու հետ բարեկամութեան եւ մշակութային համագործակցութեան խորհրդ. Ասոցիացիաի նախագահ (1958-էն), խաղաղութեան պաշտպանութեան խորհրդ. կոմիտէի անդամ (1962-էն): Իտալիայի «Սանդա Չէչիլիա» երաժշտ. ակադեմիայի պատւոյ անդամ (1960), Մեքսիքայի երաժշտանոցի (գոնսերուաթորին) պատւոյ փրոֆ. (1960), ԳԴՀԳԱ թղթ. անդամ (1960): Աշխարհահռչակ վարպետի խօսքերէն է՝ «Հայ ըլլալով՝ չեմ կրնար հայկական երաժշտութենէ տարբեր բան յօրինել»: Ան թաղուած է Երեւանի Կոմիտասի անուան զբօսայգիի պանթէոնի մէջ:

About talar

Check Also

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ Միջնադարեան Հայաստանի մէջ մանրանկարչութիւնը առաջնակարգ տեղ կը գրաւէ. հակառակ դարերու ընթացքին մեր կրած աւերիչ …

Leave a Reply