ՀԱՅ ՄԱՐՇԱԼՆԵՐ

ՀԱՅ ՄԱՐՇԱԼՆԵՐ

Յովհաննէս Բարղամեան

          Յովհաննէս Խաչատուրի Բարղամեանը ծնած է 1897 թ.ին: Նախնական կրթութիւնը ստացած է երկաթուղային դպրոցին մէջ, ապա Թի‎ֆլիսի երկաթուղային թեքնիքական ուսումնարանին մէջ: Զիուորական ծառայութիւնը սկսած է 1915թ. որպէս կամաւոր շարքային զինուոր կովկասեան ռազմաճակատին մէջ:

            1918-ին կռուած է թուրքերուն դէմ Կարաուրգանի, Սարիղամիշի, Կարսի, Սարդարապատի ճակատներուն: 1923-31 թթ. եղած է Ալեքսանտրապոլի հեծելազօրքի հրամանատար: Մասնակցած է Հայրենական պատերազմին (հարաւ-Արեւմտեան ռազմաճակատ):

            1943-ի պատերազմէն յետոյ եղած է ԽՍՀՄ պաշտպանութեան նախարարի տեղակալ, ռազմական ակադեմիայի պետ, զինուած ուժերու թիկունքի պետ: Խորհրդային Միութեան մարշալ է (1955), Խորհրդային Միութեան կրկնակի հերոս (1944, 1977): Վախճանած է 1982 թ. Սեպտեմբեր 21-ին:

Համազասպ Պապաճանեան

            Համազասպ Խաչատուրեանի Պապաճանեանը ծնած է 1906թ. Չարդախլու գիւղին մէջ: Ուսումը ստացած է ծննդավայրի դպրոցը, 1925-ին ընդունուած է Երեւանի Միասնիկեանի ռազմական դպրոց:

            Ծառայած է Կովկասեան ռազմական ուժերուն  մէջ որպէս գունդի հրամանատար:

            1975 թ.  անոր շնորհուած է զրահաթանկային զօրքերու գլխաւոր մարշալի կոչում: Մահացած է 1977 թուականին Մոսկուայի մէջ:

            Յովհաննէս Իսակով

          Յովհաննէս (Իւան) Ստեփանի Իսակովը ծնած է 1894 թ. Կարսի մարզի մէջ: 1913 թ. աւարտած է Թի‎ֆլիսի ռիալական ուսումնարանը: Նաւատորմի մէջ ծառայած է 1918-էն՝ «Իզյասլաւլ», «Ռիգա», «Կորչիկ», «Կորշուն» նաւերու վրայ:

            1922-27-ին ծառայած է Սեւ ծովային նաւատորմին մէջ: 1928-ին աւարտած է ռազմածովային ակադեմիան, եղած է դասախօս նոյն ակադեմիային մէջ:

            1938-46 թթ. ռազմածովային ուժերու շտապի պետն էր, ռազմածովային ուժերու ժողկոմի առաջին տեղակալը: 1942-ին Տունպսէի շրջանին մէջ ծանր վիրաւորուած է: 1947-ին նշանակուած է ծովային ատլասի նախագահ:

            Շարք մը գիրքերու հեղինակ եղած է: 1955-էն Խորհրդային Միութեան նաւատորմի ծովակալ, 1965-ին՝ Խորհրդային Միութեան հերոս:

            Մահացած է 1967ին:

About talar

Check Also

ԱՐՏԱՇԷՍ ԵՒ ԱՐՏԱՒԱԶԴ

ԱՐՏԱՇԷՍ ԵՒ ԱՐՏԱՒԱԶԴ             Խորենացին կը նկարագրէ Արտաշէսի աշխարահաշինութիւնը, գիտութեան, արուեստի հովանաւոր ըլլալը եւ ապա …